News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Մայքրոսոֆթ» ընկերությունը հոկտեմբերի 5-7-ին Երեւանում կազմակերպվող ԴիջիԹեք Էքսպո 2012 ցուցահանդեսին կներկայացնի բազմաթիվ նորամուծություններ, որոնցից է Windows 8 օպերացիոն համակարգը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

Կներկայացվեն նաեւ օֆիսային նոր օպերացիոն լուծում (հարմարեցված նաեւ Windows 8-ին), մի շարք նոր սերվերներ: «Սա այն ժամանակահատվածն է, երբ «Մայքրոսոֆթը» բավականին մեծաթիվ պրոդուկտներով ներկայանալու է աշխարհին»,- ասաց Գ. Բարսեղյանը:

Windows 8-ը օգտագործողներին հասանելի է լինելու հոկտեմբերի 26-ից` ժամկետը նույնն է ողջ աշխարհի համար: Ընդ որում` այն Հայաստանում միանգամից ներկայանալու է հայացված (տեղայնացված) տարբերակով: Windows 8-ը մի շարք առավելություններ կունենա Windows 7-ի նկատմամբ` անվտանգության, արագագործության, արդյունավետության տեսանկյունից: Նորությունները շատ են, սակայ, ըստ Գ. Բարսեղյանի` ամենակարեւորն այն է, որ Windows 8-ը հասանելի կլինի ոչ միայն «ավանդական», այլեւ` «սալիկ» համակարգիչների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ