News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 14-ի գիշերը Երկրի վրայով աստղակերպ է թռել: Այն մեր մոլորակից 3 մլն կմ հեռավորությունից է անցել: Դրան հաջողվել է հետեւել միայն հզոր հեռադիտակով:

10-հարկանի շենքի չափի երկնային հյուրին գիտնականները նկատել էին մեկ ամիս առաջ: Սկզբում նրան պոտենցիալ վտանգավորի կարգավիճակ էին տվել, բայց, հաշվարկելով շարժման ընդգրկումը, թեթեւացած շունչ էին քաշել, գրում է «Օբոզրեւատելը»:

Հաջորդ անգամ 42-րդ համարի աստղակերպը Երկիր կայցելի 2039թ., այս անգամ ավելի մոտենալով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  2012 QG42 աստղակերպը պոտենցիալ վտանգավորների շարքից է, որտեղ ընդգրկված են 100 մ-ից մեծ եւ Երկրին  0,05 աստղաչափական միավորից ավելի մոտեցող օբյեկտները: Գիտնականները մտադիր են այս աստղակերպը ռադարային դիտարկման ենթարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ