News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզի Վահագնաձոր գյուղում երիտասարդը համացանցի միջոցով ծանոթացել է երեւանցի աղջկա հետ եւ իրենց գյուղ հարս բերելու նպատակով  փորձել է փախցնել նրան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Վահագնաձոր համայնքի ղեկավար Էդիկ  Եղոյանը: Բայց ոստիկանները  կանխել են առեւանգման փորձը եւ տղաներին բերման են ենթարկել բաժին:

Չհաջողված առեւանգման փորձի մասին Ոստիկանությունը եւս հաղորդում էր ստացել: ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնից  NEWS.am-ին հայտնեցին, որ սեպտեմբերի 14-ի առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության տեսուչները Աջափնյակ վարչական շրջանում նկատել են, որ «Վազ 2101» մակնիշի ավտոմեքենայի մեջ քաշքշուք է տեղի ունենում: Տեսուչները, մոտենալով նշված ավտոմեքենային, տեսել են, որ 4 երիտասարդ աղջկա դեմքն են փակում: Ավելի ուշ ոստիկանության Մաշտոցի բաժնում պարզվել է, որ բերման ենթարկված երիտասարդներն են Լոռիի մարզի Դարպաս գյուղի բնակիչ՝ 23-ամյա Ա. Դ.-ն,  նույն մարզի Վահագնաձոր գյուղի բնակիչներ 23-ամյա Բ. Ա.-ն, 25-ամյա Վ.Վ.-ը եւ Վանաձոր քաղաքի բնակիչ 22-ամյա Կ. Հ.-ը, ովքեր ցանկացել են Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցից առեւանգել 20-ամյա ուսանողուհի  Դ. Ա.-ին: Ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ