News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Չինական կողմը, ինչպես նախկինում, կհարգի իր երկրի առանձնահատկություններին համապատասխան հայ ժողովրդի ընտրած զարգացման ուղին եւ սրտանց ցանկանում է հայ ժողովրդին նորանոր հաջողություններ երկրի զարգացման գործում: Այս մասին ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին  ուղղված շնորհավորական ուղերձում ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոն:Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Թույլ տվեք Չինաստանի կառավարության եւ ժողովրդի, ինչպես նաեւ անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Ձեզ եւ ի դեմս Ձեզ՝ բարեկամ Հայաստանի ժողորվրդին հղել սրտանց շնորհավորանքներ եւ լավագույն մաղթանքներ:Որպես Հայաստանի մեծ բարեկամ եւ գործընկեր, չինական կողմը ուրախ է, որ այսօր Հայաստանում տիրում է քաղաքական եւ հասարակական կայունություն, տնտեսությունն անընդմեջ զարգանում է, ժողովրդի կենսամակարդակն օրեցօր բարձրանում է, անշեղորեն ընդլայնվում են արտաքին կապերը, մեծ հաջողությունների եք հասել երկրի կառուցման գործում: Չինական կողմը, ինչպես նախկինում, կհարգի իր երկրի առանձնահատկություններին համապատասխան հայ ժողովրդի ընտրած զարգացման ուղին եւ սրտանց ցանկանում է հայ ժողովրդին նորանոր հաջողություններ երկրի զարգացման գործում»: Հու Ձինթաոնի խոսքով, դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 տարիների ընթացքում հայ-չինական հարաբերություններն անընդմեջ կայուն զարգացում են ապրում: Կողմերի միջեւ պահպանվում են բարեկամական կապերը, անշեղորեն ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, խորանում է փոխշահավետ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում, պահպանվում են սերտ կապերը եւ փոխգործակցությունը միջազգային եւ տարածաշրջանային հարցերում, արդյունավետորեն պաշտպանվում են սեփական եւ համատեղ շահերը: «Այս տարի նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, երկկողմ հարաբերություններում առկա են մեծ հեռանկարներ: Ես պատրաստ եմ Ձերդ գերազանցության հետ ներդնել բոլոր ջանքերը հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նպատակով՝ ի շահ երկու երկրների եւ ժողովուրդների: Ցանկանում եմ Ձեր երկրին բարգավաճում եւ հզորություն, ժողովրդին՝ երջանկություն»,- ասել է Հու Ձինթաոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ