Վրաստանում կտրուկ նվազել է «խոզի գրիպով» վարակվածության դեպքերի քանակը, սակայն, ինչպես նշում են փորձագետները, փետրվարին երկրում կլինի «խոզի գրիպի» վարակի նոր հզոր ալիք։ Այս մասին հաղորդում է «Версия» պարբերականը։
Ոչ պաշտոնական տվյալներով, դեկտեմբերին վիրուսով վարակվածության դեպքերը հասել են 60-80 հազարի։ «Բժիշկների միության» նախագահ Քեթեվան Գեջաձեի խոսքով, փետրվարին վարակի ալիքն ավելի հզոր է լինելու, քանի որ վիրուսը մուտացիայի է ենթարկվում եւ ավելի ուժեղ դառնում։ Գեջաձեի կանխագուշակմամբ, փետրվարին սպասվող վիրուսի ալիքի հետեւանքներն ավելի ողբերգական կլինեն, քան դեկտեմբերինը, երբ «խոզի գրիպի» վիրուսով վարակված 19 մարդ մահացավ։