Խոզի գրիպի՝ A/H1N1-ի զոհերի թիվը Թուրքիայում հասել է 600-ի: Նման տվյալներ է այսօր՝ հունվարի 19-ին տարածել Թուրքիայի առողջապահության նախարարությունը:
Ինչպես հաղորդել է գերատեսչության ղեկավարը՝ Ռեջեփ Ակդաղը, վերջին շրջանում համաճարակից Թուրքիայում մահացությունը նվազել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հաղորդագրություն էին տարածել, ըստ որի՝ առողջապահության նախարարությունն առանց անհրաժեշտության խոզագրիպի զոհերի մասին տեղեկություններ չի հաղորդելու:
Անցած տարվա հունվարի վերջին հաղորդվում էր 400 զոհերի մասին: