News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Իգդիր քաղաքում երկօրյա հացադուլ է հայտարարվել` ի նշան բողոքի, Իգդիրի քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշի եւ եւս յոթ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամների ձերբակալության:

Թուրքական Haberaktuel կայքէջի փոխանցմամբ` հացադուլի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել 2009-ի դեկտեմբերի 11-ին Թուրքիայի ՍԴ-ի որոշմամբ փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության Իգդիրի նահանգային կառույցի նախկին ղեկավար Սուլեյման Քալքանը: Վերջինս մտահոգություն է հայտնել, որ թուրքական կառավարության խոսնակը հայտարարում է, որ ընտրություններում քրդերը Իգդիրն էլ վերցրեցին եւ հաստատվեցին Հայաստանի հետ սահմանին:

Քալքանը նշել է, որ իշխանությունները Իգդիրի ընտրված քուրդ քաղաքապետին եւ իր կուսակիցներին ռազմական հեղաշրջման նման շատ արագ ձերբակալեցին եւ բանտերը լցրեցին: Բանախոսը զգուշացրել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, որ քրդերը չեն հանդուրժելու իրենց դեմ իրականացվող ահաբեկչությունն ու ճնշումները: «Այս պահին հազարավոր քուրդ երեխաներ կան բանտերում: Մենք մեր բողոքն ենք հայտնում Էրդողանի կուսակցության կողմից քրդերի դեմ իրականացվող ցեղասպանության քաղաքականության դեմ»-նշել է Սուլեյման Քալքանը:

NEWS.am-ը հիշեցնում է, որ հունվարի 21-ի առավոտյան ժանդարմերիայի ներկայացուցիչները Իգդիրի քաղաքապետի եւ կուսակիցների («Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցություն) եւս 10 անդամի տանը խուզարկություն են իրականացրել եւ իրենց հետ տարել նաեւ Իգդիրի քաղաքապետին, որին այնուհետ իր 7 կուսակիցների հետ ձերբակալել են PKK-ի հետ կապ ունենալու մեղադրանքով: Այս ձերբակալությունը լուրջ լարվածություն առաջացրեց Իգդիրում: Տեղի ունեցան բախումներ Իգդիրի քրդերի եւ ադրբեջանցիների միջեւ:

Ի դեպ, Իգդիրի ներկայիս ձերբակալված քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշը ընտրվել է 2009 թվականի մարտի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքով։ Վերջինս Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ի վեր Իգդիրի առաջին քուրդ քաղաքապետն է։ Մինչ այդ տարիներ ի վեր Իգդիրում ադրբեջանական բնակչության գերակշիռ մեծամասնության պատճառով՝ քաղաքապետեր են ընտրվել ադրբեջանցիներ։

Իգդիրի բնակչությունը երկփեղկված է հավասար երկու մասի։ Իգդիրի ադրբեջանցիները դեմ են առանց Ղարաբաղի խնդրի լուծման հայ-թուրքական սահմանի բացմանը, իսկ քրդերը՝ պնդում են, որ առանց նախապայմանների պետք է բացվեն սահմանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ