News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգը կապահովի Երեւանից Ստեփանակերտ թռչող քաղաքացիական օդանավերի անվտանգությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով Բաքվի սպառնալիքներին, թե կհարվածի այդ օդանավերին, Օհանյանն ընդգծեց, որ ՀՀ ռազմաօդային ուժերը դա թույլ չեն տա:

Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը, ՊՆ ղեկավարը նշեց, որ նման վտանգը պահպանվում է, սակայն իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկայումս նոր պատերազմի հավանականությունն այնքան էլ բարձր չէ:

Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքները վերսկսելու հեռանկարը հիստերիկ արձագանք է գտնում Ադրբեջանում: Այնտեղից պարբերաբար սպառնալիքներ են հնչում, թե «կհարվածեն» կամ «հարկադրաբար վայրէջքի կտանեն» Ստեփանակերտ թռչող օդանավերը: Նման սպառնալիքներն ուղղակի հակասում են  քաղաքացիական ավիացիայի միջազգային նորմերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ