News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ազգային ժողովի քննարկմանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծ է դրվել, գրում է Nouvelles d`Arménie-ն՝ վկայակոչելով փաստաբան Ֆիլիպ Գրիգորյանի խոսքերը:

Նոր օրինագծի հեղինակը «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեն է, որը նախորդ տարի համանման օրինագիծ էր նախաձեռնել:

Նոր օրինագիծը հիմնված է Եվրախորհրդարանի ընդունած «Ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների ժխտման քրեականացումը» հոդվածի վրա: Այն նախկինի պես միայն մինչեւ  մեկ տարի ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք է նախատեսում:

Հիշեցնենք, որ 2012թ. հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունել էր ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Մինչ այդ Վալերի Բուայեի նախաձեռնած փաստաթուղթը 2011թ. դեկտեմբերի 22-ին ընդունել էր Ստորին պալատը` Ազգային ժողովը: Որոշումն իսկական խուճապ  էր առաջացրել Թուրքիայում: Սակայն փետրվարի վերջին  Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծը համարել էր հակասահմանադրական, քանի որ այն «սպառնում էր խոսքի ազատությանը»:

Իրադարձություններն ընթանում էին Ֆրանսիայի նախագահական ընտրություններին զուգահեռ, եւ երկու թեկնածուներն էլ` Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը, օրինագծի կողմնակիցներն էին: Սահմանադրական խորհրդի վճռից հետո Սարկոզին կառավարությանը հանձնարարել էր նոր օրինագիծ մշակել, սակայն մարտի սկզբին խորհրդարանը ընտրությունների հետ կապված դադարեցրել էր աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ