News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Արեւելյան Սուսեքսի տարրական դպրոցների աշակերտների շրջանում ամենատարածված խաղերից է դարձել «բռնաբարությունը»: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, այն խաղում են հիմնականում 5-10 տարեկան երեխաները: Խաղի կանոնները հիշեցնում են «բռնոցի» խաղը, բայց նրանք, ում բռնում են, համարվում են բռնաբարված եւ մահացած: Հաղթում է վերջին խաղացողը, ով կարողացել է փախչել բոլոր «բռնաբարողներից»:

Ուսուցիչներին ու ծնողները շոկի մեջ են ընկել, երբ իմացել են, թե ինչպես են երեխաներն անվանում իրենց խաղը: Սթենդֆորդի դպրոցում որոշել են արգելել «բռնաբարություն» բառը եւ առաջարկել են երեխաներին խաղը վերանվանել «փրկություն»:

«Ես ցնցված էի, երբ իմացա, որ իմ որդին նման բառ գիտի: Ախր նա ընդամենը 9 տարեկան է: Բարեբախտաբար, նա չգիտի, թե ինչ է բռնաբարությունը: Մարդիկ ասում են, որ երեխաները նման բառերը տանն են սովորում, բայց ես կարծում եմ, որ մեղավորը հեռուստատեսությունն է»,-ասել է աշակերտներից մեկի ծնողը, հաղորդում է TCH-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ