News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այլեւս չի վախենում մրցակցությունից ու հավակնոտ ծրագրերից; Այդ մասին այսօր՝ փետրվարի 23-ին Աղվերանում ՏՏ ոլորտի լիդերների հանդիպման ժամանակ ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Նրա խոսքով՝ հայկական ՏՏ կազմակերպությունները նախկինի պես չեն բավարարվում աութսորսինգով (մասնակցություն այլ կազմակերպության տեխնոլոգիական ցիկլին), այլ միջազգային շուկա են մտնում սեփական արտադրանքով: Աճել է նաեւ միջազգային հեղինակավոր խոշոր կազմակերպությունների հետաքրքրությունը Հայաստանի ՏՏ ոլորտի նկատմամբ:

Ըստ Բագրատ Ենգիբարյանի՝ 2008 թ. ընդունված ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի միջանկյալ ցուցանիշները հիմնականում կատարված են՝ ՏՏ կազմակերպությունների թիվը հասել է 370-ի պլանավորված 400-ի համեմատ, տնային տնտեսությունների համակարգչային հագեցվածությունը գերազանցում է 50%-ը, ՏՏ ոլորտի արտադրողականությունը 1 աշխատողի հաշվով գերազանցում է 25 հազ. դոլարը (2006 թ. 17 հազ. դոլարի համեմատ), ՏՏ ոլորտի աշխատողների թիվը մոտեցել է 12 հազարի: ՏՏ ոլորտի եկամուտները ներկայում մոտ 250 մլն դոլար են, սակայն, ըստ Բ. Ենգիբարյանի՝ շատ կազմակերպություններ եկամուտը ցույց չեն տալիս, իրականում այդ թիվը 350-400 մլն դոլար է;

Բ. Ենգիբարյանը նշեց, որ ՏՏ ոլորտի ֆինանսավարոման հիմնական աղբյուրը շարունակում են մնալ դրամաշնորհները եւ Համաշխարհային բանկի միջպետական վարկերը, որոշ հույսեր կան վենչուրային հիմնադրամների հետ կապված: «Բանկային վարկերը մեզ հետաքրքիր չեն»,- ասաց Բ. Ենգիբարյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news