News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 15
USD
522.48
EUR
632.67
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում` մեքենան թմրանյութի ազդեցության տակ վարելու համար 30-ամյա մի հայ է ձերբակալվել: Տղամարդը շատ էր շտապում հասնելու իր անհայտ թմրամոլ ընկերներին:

Ինչպես հաղորդում է Glendale News-Press-ը, ոստիկանները կանգնեցրել են Արսեն Գալստյանին, ում մեքենան անկանոն է շարժվել: Գալստյանը ներողություն է խնդրել  երթեւեկելու համար, եւ հայտնել, թե բջջայինն էր գցել: Գալստյանը, ով նախկինում ձերբակալված է եղել թմրանյութեր օգտագործելու մեղադրանքով, հավելել է, թե ուշանում էր անոնիմ թմրամոլների հանդիպումից: Ոստիկանները, սակայն նկատել են, թե նա նյարդայնանում է, ատամները փչացած են, իսկ մատների ծայրերը կոշտացած եւ այրված են, ինչպես լինում է մետամֆետիամին օգտագործող թմրամոլների մոտ:

Թեսթից հետո Գալստյանին ձերբակալել են: Բանտում ոստիկանները հայտնաբերել են, թե Գալստյանը գուլպայի մեջ թմրանյութ է պահում: Նրան նաեւ բանտ թմրանյութ անցկացնելու մեղադրանք է առաջադրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ