News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի գիտնականները մոտ են պարզելու հանելուկը, թե ինչպես էին վիկինգները կողմնորոշվում ծովերում եւ օվկիանոսներում` նախքան կողմնացույցի հայտնաբերումը:

Լա-Մանշում` Օլդերնի կղզու մոտ խորտակված նավում ինչ-որ բյուրեղ է հայտնաբերվել, որը, ըստ գիտնականների ենթադրությունների, հենց «Արեւային քարն» է, որի օգնությամբ արեւի դիրքով որոշվում էր նավի գտնվելու վայրը, հայտնում է BBC-ն:

Բյուրեղը գտել են 1592թ. խորտակված անգլիական նավի խցիկում, նավի նույն հատվածում նաեւ նավիգացիոն սարքեր են գտել:

Բյուրեղի քիմիական եւ ֆիզիկական անալիզը թույլ է տվել պարզել, որ այն իրենից ներկայացնում է կալցիտի (CaCO3) տարատեսակ, որը կոչվում է իսլանդական շպատ:

Քարը հայտնի է կրկնակի լուսածրման ընդունակությամբ: Լույսը բյուրեղում երկու ճառագայթ է առաջացնում, որոնք տարբեր բեւեռացումներ ունեն: Պտըտելով բյուրեղը` կարելի է պարզել լույսի բեւեռացման ուղղությունը, ինչը թույլ է տալիս պարզել Արեւի ուղղությունը, նույնիսկ եթե այն թաքնված է ամպերի ետեւում կամ գտնվում է հորիզոնում:

Այս գտածոն առայժմ միակ վկայույթունն է, որ բյուրեղներն օգտագործվել են նաեւ վիկինգներից հետո` ընդհուպ մինչեւ 17-րդ դարի սկիզբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ