News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գլխուղեղի հիվանդություն ունեցող 1.5-ամյա Եղիա Սարգիսի Չինանյանի փրկելու համար արդեն 5,5 միլիոն դրամ է հավաքվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը` Քրիստինե Արսենյանը: Նա նշեց, որ երեխան այս պահին գտնվում է տանը, սակայն բժիշկների անմիջական հսկողությամբ է, դեղերի ազդեցության ներքո նա փոքր-ինչ թույլ է զգում իրեն:

Եղիայի մայրը տեղեկացրեց, որ մինչեւ ապրիլի 15-ը երեխային կտանեն Եվրոպական որեւէ  երկիր` վիրահատության: Տարբեր երկրների հիվանդանոցներին նամակներ են գրել, առայժմ ստացել են պատասխան Ֆրանսիայից: Դեռ վերջնական չեն որոշել, թե որ երկրում կանեն վիրահատությունը, դա կախված է նրանից, թե ինչ պատասխաններ կստանան նաեւ մյուս երկրներից:

Քրիստինե Արսենյանը նշեց, որ իրենք բազմաթիվ զանգեր են ստանում, թե Հայաստանից, թե արտերկրից շատերը պատրասատակամություն են հայտնում աջակցել ընտանիքին եւ գումար են փոխանցում: Եղիայի ծնողները շնորհակալություն են հայտնում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեղան եւ օգնում են երեխայի կյանքը փրկել:

Հիշեցնենք, որ Եղիան գլխուղեղի հիվանդություն ունի`անոթները լայնացած, խճճված  եւ խցանված են: Ցանկացած պահի փոքրիկը կարող է արյան զեղում ստանա եւ հնարավոր չլինի փրկել նրա կյանքը: Գլխուղեղում նաեւ կիստա կա: Եղիայի թե մայրը, թե հայրը գործազուրկ են, իսկ փոքրիկ քույրիկը 4 տարեկան է, ով արդեն գիտակցում է եղբոր հիվանդության մասին եւ իր աղոթքներով առողջություն խնդրում եղբոր համար: Փոքրիկի հիվանդությունը ի ծնե է: «Արդեն երկու անգամ է, ինչ շատ ուժեղ ցնցումների մեջ է ընկնում: Փոքրիկը կապտում է եւ մի կերպ հասցնում ենք հիվանդանոց: Սեպտեմբերի 30-ից հետո վերջին անգամ փետրվարի 13-ին կրկնվեցին ցնցումները: Կապտում է, աչքերը շեղվում են մի ուղղության ու սառում է: Հիվանդանոցում մի կերպ հնարավոր եղավ փրկել կյանքը»,- պատմել է մայրը: Երեխային վիրահատելու համար, նախնական հաշվարկներով, անհրաժեշտ է 7 միլիոն դրամ:

1.5 -ամյա Եղիա Սարգիսի Չինանյանին փրկելու համար հնարավորության սահմաններում կարող եք գումար փոխանցել Քրիստինե Արսենյանին` «Հայէկոնոմբանկի» հետեւյալ հաշվեհամարներին`

AMD  հաշվի համարը 163478004654

USD   հաշվի համարը 163478004662

EUR   հաշվի համարը 163478004670

RUR   հաշվի համարը 163478004688

Հ.Գ.Փոքրիկի հիվանդության եւ բուժման ծախսերի հետ կապված բոլոր փաստաթղթերը NEWS.am-ի խմբագրության տրամադրության տակ է: Անհրաժեշտության դեպքում կարող ենք տրամադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ