News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հերթական երկու ԱԷԿ-ները կառուցելու հարցում Թուրքիան նախատեսում է 3-4 հավակնորդ ունենալ, եւ նրանցից մեկն անպայման կլինի Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Թաներ Յիլդիզը:

Նա հայտնել է, որ թուրքական կողմն սպասում է Սինոպում երկրորդ ԱԷԿ-ի կառուցման բանակցությունների ավարտին Չինաստանի եւ Ճոպանիայի հետ:Նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանն անպայման կմասնակցի երրորդ ԱԷԿ-ի կառուցման մրցույթին, որի տեղակայման վայրը դեռեւս որոշված չէ, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»: «Այն մենք պատրաստվում ենք կառուցել 2023 թ-ին»,- ասել է Յիլդիզը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ