News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ցանկացած մեկը կարող էր նախագահ ընտրվել, նույնիսկ՝ էպոսագետը, բայց ոչ Րաֆֆին։ Այս մասին այսօր՝  ապրիլի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՍԴՀԿ (ընդդիմադիր) անդամ Գուրգեն Եղիազարյանը:

Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեության վերաբերյալ ինքն իր տեսակետը հայտնել էր մինչեւ ընտրությունները, ասել, որ սա ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանելու, մինչդեռ սկսեցին ոգեւորված գրել,թե սա նոր մշակույթ է։ Գուրգեն Եղիազարյանն այդ մշակույթն անվանեց «աղոթելու մշակույթ, երբ ընկերներիդ թողնում են արյունաքամ եւ որոշում, որ էս ժամին պիտի գնաս աղոթքը մինչեւ վերջ չիմանալով Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթես»:

Նրա համար անընդունելի է նաեւ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտպանում է Սերժ Սարգսյանին՝ ասելով, թե արցախյան ազատամարտի հերոս է։ Գուրգեն Եղիազարյանը «Ժառանգության» առաջնորդին հարցնում է, թե «եթե հերոս է, ինչի՞ ես բա արցախյան հերոսի դեմ դուրս եկել, չե՞ս ամաչում»։

ՍԴՀԿ ներկայացուցչի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունի, ինքնաթիռներով, ուղղաթիռներով շրջապատված է, հենց նա նախագահ չլինի, թող պաշտպանի, բայց գործող նախագահին հերոսացնելը ո՞րն է։

Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել է  դառնալ «պիստոնչիկային ընդդիմություն»: «Մարդուն բան են առաջարկում եւ գիտեն, որ դա նրան կարելի է առաջարկել, հետո կտեսնեք՝ կարող է նախագահ էլ դարձնի։ Ի՞նչ է նշանակում նորմալ մարդուն ասել. «Արի դարձիր իմ պիստոնչիկային ընդդիմությունը»,-ասաց Եղիազարյանը։

Նա նշեց, որ այս ամենը ժամանակավոր է, կանցնի, բայց դա ընդդիմադիր դաշտում խառնաշփոթյուն է առաջացնում։ «Տեսեք՝  ովքեր էին նա կողքին, բայց հեռացան՝ հասկանալով, որ այս մարդը ծրագիր չունի»,- ասաց Եղիազարյանն՝  իր անհամաձայնությունը հայտնելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ, ով ասել էր, թե «կնայենք» Րաֆֆի Հովհաննիսյանի ճակատին մասնակցել- չմասնակցելու հարցը։

«Ի՞նչ կա նայելու, սա ծրագիր է որը հերթական անգամ ջարդվում է մեր ընդդիմության գլխին, սա ճանապարհ է, որը դեպի տաճար չի տանում, ավելի վատ տեղ է տանում։ Այս ծրագիրը հերթական խայտառակությունն է, առ ոչինչ է»,- ասաց նա։

Այլ մտքեր եւս Գուրգեն Եղիազարյանը արտահայտեց Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, օրինակ՝ որ «սույն քաղաքացին տեսավ, որ էլ անելիք չունի քաղաքական դաշտում, հիմա որոշել է, որ ինքը պետք է դրոշակակիր մնա, «Նոր Հայաստան» կոչվող դրոշը ձեռքին առջեւից գնա եւ բարբաջի, թե ով չի միանում, ընդդիմություն չէ, նպատակը Հայաստանի քաղաքական դաշտը թունավորելն է, սրանց հետո ոչ արժե  հարաբերվել, ոչ քննարկել, ոչ էլ խոսել այդ մասին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ