News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօրը` ապրիլի 22-ը, նշանավորվել է միանգամից տարբեր երկրներում  ավիաաշխատողնորի բողոքի ցույցերով: Այսպես օրինակ` գերմանական Lufthansa ավիափոխադրող ընկերությունը հետաձգել է իր թռիչքների մեծամասնությունը, այդ թվում նաեւ դեպի Ռուսաստան: Բողոքի ցույց են կազմակերպել նաև իսրայելական «Էլ-Ալ», «Իսրաէյր» եւ «Արկիա» ավիափոխադրող ընկերությունները:

Lufthansa ընկերության աշխատողների բողոքի պատճառն աշխատավարձերի բարձրացման պահանջն է: Ապրիլի 22-ին նախատեսված 1700 թռիչքներից միայն 20-ը կիրականացվեն: Բողքի ակցիան անդրադարձել է Ֆրանկֆուրտից, Մյունխենից, Դյուսելդորֆից եւ Համբուրգից գրեթե բոլոր թռիչքների վրա:

Իսրայելյան ավիաաշխատողների բողոքի պատճառը Եվրոխորհրդի երկրների հետ «Բաց երկինք» համաձայնագիրն է: Ավելի շուտ «Էլ-Ալ» ավիաընկերությունը հայտնել էր մինչեւ ապրիլի 21-ը, ժամը 21:00-ը թռիչքների հետաձգման մասին, սակայն ավելի ուշ ավիաընկերության կայքում հայտնվել էր չվացուցակը, որի համաձայն մինչեւ ապրիլի 22-ը բոլոր թռիչքներն ընդհանրապես հետաձգվում են, հայտնում է KM.RU-ն:

«Իսրաէյր» ավիաընկերությունը հայտարարել է, որ ապրիլի 22-ին դեպի Էյլատ նշանակված թռիչքների փոխարեն` մարդկանց կտեղափոխեն ավտոբուսներով: Իսկ <Արկիա> ավիաընկերությունն ընդհանդրապես հետաձգել է ապրիլի 22-ին նախատեսված միջազգային եւ երկրի ներսում բոլոր թռիչքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ