News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

Այսօր, մայիսի 16-ին, ԼՂՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրը գրանցել է Արցախի տարածքում գործող 11-րդ կուսակցությունը`  ազգային ուղղվածությամբ եւ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը:

Կուսակցությունն ընդդիմադիր է Արցախի իշխանություններին, որտեղ հիմնականում ներկայացված են «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչները:

Կուսակցությունը նպատակ ունի Արցախի Հանրապետությունում հասնել իշխանության եւ բիզնեսի տարանջատմանը, հնարավորինս բնապահպանական ուղղվածության տնտեսության ստեղծմանը, գյուղական աղքատության վերացմանն ու գյուղական ենթակառուցվածքների արդիականացմանը, սոցիալական ապահովության նոր համակարգի ստեղծմանը, ապակենտրոնացմանը:

Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի էր ունեցել 2013թ. փետրվարի 24-ին, Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում: Մինչեւ կուսակցական բոլոր մարմինների ձեւավորումը կուսակցությունը կղեկավարվի ժամանակավոր վարչության կողմից: Կուսակցության նախագահը Հայկ Խանումյանն է:

Տպել
Partner news