News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության համար 101 մանկապարտեզի համերգային  դահլիճը նորոգվելու է պոլսահայ երգչուհի Սիբիլի աջակցությամբ։

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեռեւս 2012 թվականի սեպտեմբերին երգչուհին Երեւանում կազմակերպել էր իր «Սիբիլ» ձայնասկավառակի բարեգործական վաճառքը՝ նպատակ ունենալով  հասույթը տրամադրել Երեւանի մանկապարտեզներից մեկին։ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ երգչուհու ցանկությամբ մանկապարտեզի ընտությունը կատարվել է Նոր Նորք վարչական շրջանում գործող մանկապարտեզների ցանկից. որոշումը կայացվել է հաշվի առնելով մանկապարտեզի շենքային պայմաններն ու հաճախելիությունը։ Երեւանի N101 մանկապարտեզ է հաճախում ավելի քան 230 երեխա։

«Ձեռքիցս եկածի չափով որոշեցի աջակցել։ Որքան երաժշտություն եմ սիրում, ավելի շատ երեխաներին եմ սիրում. Համադրելով՝ որոշեցի հենց մանկապարտեզի դահլիճի նորոգումը հոգալ»,- նշել է երգչուհին, ով այս օրերին Երեւանում է եւ այցելել է N101 մանկապարտեզ։

Տպել
Ամենաշատ