News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


«Նոր Մոսկվայի» ասարսափելի պատահարը նկարահանել է տեսագրանցող սարքը: «ԿամԱԶ»-ի վարորդը հրաշքով ողջ է մնացել՝ ճեղքելով ավտոբուսը եւ 14 մարդու կյանք խլելով, հայտնում է Life News-ը: Նախկինում հաղորդվել էր, որ վարորդն ամենայն հավանականությամբ զոհվել է:

Կադրերում հստակ երեւում է, որ «ԿամԱԶ»-ը կիսում է ավտոբուսը, իսկ բեռնատարի վարորդը, դուրս նետվելով մեքենայից, զարմացած նայում է իր արարքին: Բեռնատարը բախվելուց առաջ կորցրել էր ղեկավարումը եւ բախվել ավտոբուսին՝ կողաշրջեելով այն:

Վթարի վայրից չորս վիրավորների ուղղաթիռով ուղարկել են Սկլիֆասովսկու անվան հիվանդանոց:

Ըստ վերջին տվյալների՝ երկու վարորդներն էլ ողջ են մնացել: Վթարի պահին նրանք սթափ  վիճակում են եղել: Ավտոբուսում 41 ուղեւոր է եղել: Նրանցից 14-ը զոհվել են, 22-ը՝ վիրավորվել: Տուժածների մեջ երկու երեխա կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ