News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Նոր Մոսկվայում» ուղեւորատար ավտոբուսին հարվածած մանրաքար տեղափոխող բեռնատարի վարորդը Հայաստանի 46-ամյա  քաղաքացի է եղել: Ըստ ոստիկանության՝ մեկ տարվա ընթացքում նա վարչական վեց տույժի է ենթարկվել՝ երթեւեկության կաննոները խախտելու համար:  Բեռնատարի վարորդը  հոսպիտալացվել է, այս պահին նրան հարցաքննում է ոստիկանությունը:

Life News-ի հրապարակած տուժածների  նախնական ցուցակներում հայկական մեկ անուն-ազգանուն կա՝ Հրաչյա Հարությունյան, 46 տարեկան:

Ավտոբուսի 37-ամյա վարորդն ունի աշխատանքային փորձ՝ սկսած 1995թ.-ից,  եւ անհրաժեշտ բոլոր թույտվությունները: Ավտոբուսը տեխնիկապես սարքին է եղել՝ հագեցած ԳԼՈՆԱՍՍ համակարգով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Մոսկվայի փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովին: 

«Ինտերֆաքսը»  հայտնում է, որ վթարի զոհ է դարձել 18 մարդ:

Երեք մարդ մահացել էր  Պոդոլսկի հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Վթարից եւս մեկ տուժած վախճանվել էր  Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան ինստիտուտում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվել է 14 մարդ:

Պոդոլսկի մոտակայքի վթարը տեղի էր ունեցել Մոսկվայի Տրոիցկի շրջանում՝ Օզնոբիշինո գյուղի հարեւանությամբ, հուլիսի 13-ին, ժ. 13:00-ին: Մանրաքար տեղափոխող բեռնատարը դուրս գալով երկրորդական ճանապարհից բախվել էր ԼԻԱԶ ավտոբուսին, որում եղել էր 41 մարդ: Ավտոբուսը 1033 համարի երթուղին էր իրականացնում՝ Պոդոլսկից Մոսկվա եւ Ժոխովո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ