News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցումն Ուրուգվայում սկսվել է հուլիսի 17-ին: Թանգարանը, որ կառուցում են Ուրուգվայի կրթության նախարարությունն եւ հայ համայնքը, կբացի իր դռները 2015թ. Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Ինչպես գրում է «Diario Armenia»-ն, դա առաջին թանգարանն է՝ ստեղծված պետության նախաձեռնությամբ, Հայաստանի սահմաններից դուրս: Կրթության փոխնախարար Օսկար Գոմեսի խոսքով, նախաձեռնությունը կյանքի է կոչում «մարդու իրավունքների պաշտպանության Ուրուգվայի քաղաքականությունը»: Գոմեսը հիշեցրել է, որ Ուրուգվայն աշխարհի առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Դա տեղի է ունեցել 1965թ.:

«Թանգարանը պատմելու է ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության մասին»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ