News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Կրթական հարցերով հայ ազգային կոմիտեն երկու լեզվով` հայերեն եւ անգլերեն հրատարակել է «Հայաստանի պատմական ատլասը» ` կոմիտեի գործադիր տնօրեն, դոկտոր  Վարդան Մաթեւոսյանի խմբագրությամբ: «The Armenian Weekly»-ն տեղեկացնում է,  որ այն հրապարկվել է Հայ Առաքելական եկեղեցու Արեւելյան Ամերիկայի թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի  հովանավորությամբ: Ծախսերը հոգացել է Ռոդ Այլենդից Հակոբյանների ընտանիքը` ի հիշատակ իրենց ծնողների:

Թեեւ գրքի օգտագործման հիմնական թիրախային խումբն ուսանողներն ու դասավանդողներն են, այն արժեքավոր է նաեւ լայն հանրության համար:  Ատլասի նոր հրատարակությունը  թարմացվել է եւ լրացվել չորս նոր գլուխներով: Այն բաղկացած է 32 գլխից, պարունակում է 30 քարտեզ եւ  174 լուսանկար: Քարտեզները ներկայացված են նաեւ խտասկավառակով, որն առաջարկվում է գրքի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ