News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Արզնիի եւ Ջերմուկի հանքային աղբյուրներից առանձնացվել են անաէրոբ բակտերիաներ, որոնք թույլ են տալիս ջրածին ստանալ: Այս մասին NEWS.am-ին հաղորդել է ԵՊՀ միկրոկենսաբանության եւ մանրէների ու բույսերի բիոտեխնելոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը: Նրա ղեկավարած գիտական խումբը 15 տարուց ավել է զբաղվում է կենսաբանական ուղիներով ջրածին ստանալու գործով:

Նա գտնում է, որ ջրածնի աղբյուր կարող են հանդիսանալ ծիրանագույն մանրէները: Այդ մանրէները կարող են անօդ պայմաններում ֆոտոսինթեզ իրականացնել: Նշված հանքային աղբյուրներում երկաթը եւ նիկելը կատալիզատորի դեր են տանում և ինտենսիվացնում ջրածնի արտադրությունը: 

Արդյունաբերական առումով արժեքավոր կարող է լինել ոչ միայն արհեստականորեն ստացված, այլև բնական պաշարների տեսքով ջրածինը: 

Գիտնականը նշել է, որ այդ հարցում նշանակալի դեր կարող է ունենալ նաեւ Սեւանի ավազանի միկրոօրգանիզմների ուսումնասիրությունը: Սակայն դրան խոչընդոտում է այն հանգամանքը, որ երկրում չկա համապատասխան տեխնիկա:

Ներկայումս աշխարհում քննարկվում է ջրածնաստեղծ մանրէների համար էժան կերի հարցը: Հեռանկարային ուղղություններից մեկը կենցաղային թափոններն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ