News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Չաթալփընարի շրջանում գտնվող եւ Համուրքեսեն անունը կրող բնակավայրը հետ ստանալու համար Թուրքիայում ապրող 3 հայ եղբայրներ դատական հայց են ներկայացրել Սիվասի քաղաքացիական գործերով 2-րդ դատարան:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հայ եղբայրները պնդում են, որ 1870 թվականին իրենց ընտանիքին պատկանող հողատարածքն անօրինական կերպով խլվել է, ինչը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:

Հայ եղբայրների փաստաբան Հիքմեթ Գյունգորը նշել է, թե հայ եղբայրները մշտապես իրեն տեղեկացրել էին, որ իրենց ընտանիքին պատկանած եւ այնուհետ ապօրինի կերպով խլված հողատարածք ունեն Սիվասի Ուլաշի շրջանում, սակայն ինքը մտածել է, որ 1870 թվականին խլված գույքի համար դժվար է պայքարել:

Նրանք մի օր ինձ մոտ եկան մի քարտեզով, որտեղ պարզ երեւում է ընտանիքի ազգանունով մի տարածք: Ուլաշում գնացի կադաստրի վարչություն եւ գտա ընտանիքի անունները հիշյալ վայրում: Սակայն նրանց պատկանող հողերը գրանցվել էին պետության վրա: Այնուհետ սկսեցինք դատական գործընթացը,-ասել է փաստաբանը:

Սիվասի քաղաքացիական գործերով 2-րդ դատարանի կողմից 2013 թվականի մայիսի 9-ին ընդունվել է դատական հայցը: Այն անցնում է սեփականության վկայականի ապօրինի ձեռքբերում գործի շրջանակներում: Դատարանը հայցն ընդունելուց հետո պահանջել է հայցվոր կողմից ներկայացնել սեփականության վկայականը, ընտանիքի անդամների գերեզմանների գրանցման վկայականը:

Հայ եղբայրների փաստաբանը նշել է, որ 1915-ին տեղի ունեցածներից հետո ընտանիքի մեծ մասը կորել է, ինչի պատճառով գերեզմանների տեղն անհայտ է:

Նշվում է, որ հայ եղբայրների պահանջած հողատարածքի շուկայական արժեքը կազմում է 20 մլն լիրա (10 մլն դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ