News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ու ԼՂՀ-ի միջեւ մաքսային անցակետը, հնարավոր է, այնուամենայնիվ, բացվի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՎՀՌԻ-ի Սեւ-կասպիցծովյան կենտրոնի գիտահետազոտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Պոպովը:

Նրա խոսքով՝ Երեւանի՝ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության եւ ԵՄ - ի հետ ազատ առեւտրի պայմանագի կնքման բարդ բանակցությունները այսօր ավարտվել են պաշտոնական որոշման ընդունմամբ՝  Ռուսաստանի կողմից  ստեղծվող ինտեգրացիոն համակարգին միանալու վերաբերյալ: «Կասկած չկա, որ հայաստանյան իշխող վերնախավն օգտագործում է այդ փաստարկը է ռուսական կողմի հետ բանակցությունների ժամանակ: Դաշնակցային հարաբերությունները Մոսկվայի հետ՝ նախ  ռազմաքաղաքական(ՀԱՊԿ), եւ այժմ արդեն աեւտրային,  Երեւանի բանակցային դիրքերը բավական ծանր են դարձնում բարենպաստ լուծումների հասնելու համար», - ասել է Էդուարդ Պոպովը՝ հայտնելով այն տեսակետը, որ հնարավոր է, որոշումը է դիվանագիտական վերապահումներով քողարկվի:

Փորձագետը համարում է, որ ամենայն հավանականությամբ, Աբխազիայի տարածքում մաքսային կետի բացումը նախադեպ չի կարող հանդիսանալ: «Ընդհանուր առմամբ, ես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսային կետի բացման հավանականությունը համարում եմ ավելին քան 50 տոկոսը: Բայց նորից, շատ բան կախված կլինի Երեւանի դիվանագիտական ջանքերի արդյունավետությունից եւ ինտեգրման ռուսական վեկտորի ընտրության հարցում հետեւողականությունը», - ասել է Էդուարդ Պոպովը: Նա նաեւ ընդգծել է, որ Երեւանի եւ Բրյուսելի պնդումներն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության կարող է անդամակցել «Արեւելյան գործընկերությանը», չնայած Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը, համապատասխանաբար նվազեցնում են հայաստանյան փաստարկների ազդեցությունը Մոսկվայի հետ բանակցություններում:

Հիշեցնենք, որ ռազմա-տնտեսական համագործակցության հարցով ՀԱՊԿ միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով Երեւան է ժամանել Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Գեորգի Կալամանովը: Վերջինիս խոսքով՝ դեռ հստակեցված չէ այն հարցը, թե արդյոք Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսային անցակետ կհայտնվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ