News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Զվարթնոցի» հին տերմինալը չի կարելի քանդել առանց փորձաքննության եզրակացության: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հայտնել Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա ընդգծել է, որ շրջանային, քաղաքային կամ հանրապետական նշանակությանշինությունները չեն կարող քանդվել միայն սեփականատիրոջ կամ ղեկավարող ընկերության ցանկությամբ:

«Նման շինությունները քանդելու համար փորձագիտական եզրակացություն է հարկավոր՝ կամ համապատասխան պետական մարմնից, կամ անկախ մասնավոր ընկերությունից, որը լիազորված է նմա կարգի եզրակացություններ կատարել: Նման ընկերություններ մենք ունենք»,-ընդգծել է Մինասյանը:

Նրա խոսքով՝ առաջին իսկ ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ քանդելու անհրաժետություն չկա, սակայն պետք է վերանորոգել եւ ամրացնել արմատուրաները: «Եթե միայն դրա համար պետք է քանդել շենքը, ապա այդ պատճառաբանությամբ կարելի է քանդել քաղաքի բարձրահարկերի ութսուն տոկոսը»,-եզրափակել է նա:

Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության տվյալներով՝ «Զվարթնոցի» հին տերմինալի վերանորոգման եւ պահպանման համար պահանջվում է 12 միլիոն դոլար: «Արմենիա միջազգային օդանավակայաններն» ընդգծել է, որ հին տերմինալը հովանավորելու իմաստ չկա, քանի որ տարիներ առաջ նորն է կառուցվել: Մինչ այդ, հին տերմինալը Հայաստանի խորհրդանիշներից եւ ամենահաջողված ճարտարապետական որոշումներից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ