News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Մայքլ Մակմահոնի բարեգործական ակցիան ուղեկցվել է հայկական, կիպրական եւ հունական համայնքների բողոքի գործողություններով, հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA):

Աղբյուրի փոխանցմամբ, նման արձագանքի պատճառը եղել է Մակմահոնի կողմից այնպիսի կազմակերպություններից գումար ստանալը, որոնք շահագրգռված են եղել, որ նա դեմ քվեարկի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձեւին։

«Հաշվի առնելով հայկական, հունական եւ կիպրական համայնքների արձագանքը, կարելի է համապատասխան եզրակացություններ անել կոնգրեսմենի գործունեության վերաբերյալ: Կոնգրեսմենները չպետք է պարգեւատրվեն Հայոց ցեղասպանության փաստի ժխտման հանցավոր գործունեության համար»,- հայտարարել է ANCA-ի ներկայացուցիչ Փոլ Սարյանը:

Բողոքի գործողության ականատեսն են դարձել թուրք դիվանագետները, որոնք մասնակցել են այդ միջոցառմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ