News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Աֆղանստանում, Իրանում, Իրաքում, Թուրքիայում, Ադրբեջանում և այլ մահմեդական երկրներում նշել են Մուհամեդ մարգարեի թոռան` Իմամ Հուսեյնի  մահվան օրը, որի ժամանակ շիա մահմեդականներն իրենց արյունով հարգանքի տուրք են մատուցել նահատակված Իմամ Հուսեյնին:

The Daily Mail-ը  տեղեկացնում է, որ Կարբալայում 680 թ. Յազիդ 1-ինը սպանել է Իմամ Հուսեյնին և մի շարք մահմեդական երկրներում նրա մահվան օրը նշվում է որպես ազգային տոն:

Երթի մասնակիցները երկար շղթաների վրա ամրացված դանակներով հարվածում են իրենց մեջքին ու գլխին այնքան, մինչև արյուն հոսի:

Երեխաները նույնպես մասնակցում են այս արյունալի ծիսակատարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ