News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի հրավերով ԱՄՆ-ից իր ծննդավայր Դիաբերքիր տեղափոխված հայ հայտնի երաժիշտ Երբանդ Բոսթանջըն պաշտոնապես դիմել է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությանը՝ թուրքական դասական երաժշտության Դիարբեքիրի պետական երգչախմբում ընդգրկվելու համար։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրում ծնված, 1992-ին ԱՄՆ տեղափոխված եւ այս տարվա ամռանը Դիարբեքիր վերադարձած ուդի հայ հայտնի վարպետ Երբանդ Բոսթանջըն թուրքական դասական երաժշտության Դիարբեքիրի պետական երգչախմբում պաշտոնապես ընդգրկվելու համար դիմել է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարություն։

Դիարբեքիր տեղափոխվելուց հետո հայ երաժիշտն արդեն հանդես է գալիս այդ երգչախմբում որպես հյուր եւ ստանում ընդամենը 800 լիրա (500 դոլար) աշխատավարձ եւ մշտական անդամ դառնալուց հետո նրա աշխատավարձը կբարձրացվի։

Նշվում, է, որ նախարարությունը Երվանդ Բոսթանջըի համար գլխավոր քննությունը նշանակել է նոյեմբերի 27-ին եւ ամենայն հավանականությամբ նրան ընդունելու են երգչախումբ։

Նշենք, որ  Երվանդ Բոսթանջըն տարիներ շարունակ ստեղծագործել է ԱՄՆ-ում եւ այս տարվա ամռանը թուրքական կողմի ծախսերով վերադարձել է իր ծննդավայր Դիարբեքիր։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ