News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 08
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

2013-ի ընթացքում «Երեւանյան գարեջուր» ՓԲԸ-ն մեկ տարվա ընթացքում ավելացրել է գարեջրի արտահանումը դեպի Ռուսաստան ավելի քան քսան տոկոսով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հաղորդել ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանը:

Ի պատասխան այն հարցին, արդյոք նա ակնկալում է իր ընկերության համար հավասար պայմանների ստեղծում, եթե Հայաստանը մուտք գործի Մաքսային միություն, ձեռներեցը պատասխանել է, որ առայժմ վաղ է ենթադրություններ անել: «Երբ մուտք գործենք ՄՄ պարզ կլինի: Այդ դաշտը քիչ է ուսումնասիրված: Այսպես, թե այնպես, հուսով ենք, որ ռեժիմն ավելի թեթեւ ու մեզ համար ընդունելի կդառնա»,-ընդգծել է Բաղդասարյանը:

Այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում Հայաստանը Ռուսաստան է արտահանել մոտ 1,5 մլն լիտր գարեջուր՝ 1,3 մլն դոլար ընդհանուր արժեքով: Սա նշված ժամանակահատվածում հայկական գարեջրի արտահանման մոտ 90 տոկոսն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ