News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի գլխավոր հրապարակում՝ Հանրապետության հրապարակում, դեկտեմբերի 17-ին, ժամը 19:15-ին հանդիսավոր կերպով վառվել են գլավոր տոնածառի լույսերը: Արդեն երրորդ տարին անընդմեջ լույսերը վառել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, չնայած -7 աստիճան սառնամանիքին միջոցառմանը մի քանի հազար մարդ է հավաքվել:

Տոնածառի հետ համատեղ վառվել են նաեւ Երեւանի հիմնական պողոտաների եւ փողոցների տոնական լույսերը, նաեւ վարչական շրջանների տոնածառների լույսերը: Այժմ հրապարակում շարունակվում է համերգը:

Նշենք, որ այս տարի Երեւանը զարդարված է բավական համեստ: Մասնավորապես, Հանրապետության հրապարակում չկան սովորական դարձած ձնեմարդուկները, որոնք այս տարի հայտնվել են կենտրոնական մայրուղիների նստարանների վրա: Որեւէ միջոցառում նախատեսված չէ Ազատության հրապարակում, որտեղ անցած տարի մեծ բեմ էր կառուցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ