News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգային Ժողովի ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննեսյանը նշանակվել է Գերմանիայում Հայաստանի դեսպան:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում է կայացել Վահան Հովհաննեսյանին նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին):

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանն ազատվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ