News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Արգենտինայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո եւ Հայաստանեաց առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի ազգային վարչության կազմակերպությամբ Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում մարտի 18-ին տեղի ունեցավ արգենտինահայ հայտնի կոմպոզիտոր եւ խմբավար Ժան Ալմուխյանի մեծարման երեկոն։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը եւ Հայ կենտրոնի վարչության անդամ Վարդիվար Մանուկյանը։ Կոմպոզիտորի հեղինակած երգերի կատարումով հանդես եկան Դանիել Դերեն, Մարալ Թորիկյանը եւ Արդո Կալջյանը, ցուցադրվեցին մի շարք հատվածներ մաեստրոյի ղեկավարած երգչախմբերի համերգներից։

Իր ելույթում դեսպան Մելիքյանը, բարձր գնահատելով մաեստրոյի անցած ստեղծագործական երկար ուղին, ընդգծեց, որ այն եւս մեկ ապացույցն է հայ ժողովրդի անկոտրում կամքի, նվիրվածության ու ջանադիր աշխատանքի, ապրելու եւ արարելու մեծ ձգտումների։ Այնուհետեւ, ՀՀ դեսպանն ընթերցեց ՀՀ անկախության 22-րդ ամյակի կապակցությամբ Ժան Ալմուխյանին «Մովսես Խորենացի» մեդալով պարգեւատրելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը եւ հանդիսավոր պայմաններում մաեստրոյին հանձնեց բարձր պարգեւը։ Խորին շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին նման գնահատականի արժանանալու համար՝ Ժան Ալմուխյանը նշեց, որ այսուհետ եւս հանձնառու է շարունակել իր հայրենանվեր ծառայությունը հայ արվեստի զարգացման եւ տարածման գործում։

Միջոցառման երկրորդ մասում տեղի ունեցավ Կառլոս Հասասյանի «Ժան Ալմուխյան. երաժշտությունից անդին» գրքի շնորհանդեսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ