News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օրերս Տիգրան մեծ պողոտայում` «Կամուրջ» հացատան մոտ մի քանի աղջիկներ սեռական բնույթի հայհոյանքներով վիճել են: Նրանցից երկուսը` 23-28 տարեկան, գետնին են տապալել իրենցից մի փոքր մեծ աղջկան ու ծեծի ենթարկել: Նրանք  ոտքերով հարվածներ են հասցրել իրենց զոհին` պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ:

Աղջիկների ծեծկռտուքը հնարավոր է եղել հանդարտեցնել միայն տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների միջամտությամբ, ովքեր եռյակին բերման են ենթարկել ոստիկանություն:

NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել են, որ նրանց ստորագրությամբ նույն օրը բաց են թողել, նշված միջադեպով կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 28-ին կեսգիշերին:

Տպել
Ամենաշատ