News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Պրն Խայնդրավա, ուղիղ մեկ տարի է անցել վրաց-ռուսական պատերազմից։ Միջազգային լարվածությունը որոշ չափով իջել է,սակայն Արեւմուտքի ու Ռուսաստանի հարաբերություններում էական տեղաշարժ չկա։ Ընդհակառակը՝ մրցակցությունը նոր թափ է առել։ Ներկայացրեք, խնդրեմ, պատերազմի արդյունքները՝ մեկ տարի անց։

Վրաց-ռուսական պատերազմից մեկ տարի անց դեռեւս չի կարելի ասել ով դարձվ հաղթող, եւ ով պարտվեց։ Մինչդեռ ամենայն վստահությամբ կարելի է ասել, որ, ցավոք, Վրաստանը այս պատերազմում կորցրեց բոլոր հնարավորն ու անհնարինը։ Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանին ինտեգրելու առանց այն էլ մշուշոտ հնարավորությունները հօդս ցնդեցին։ Բացի այդ, միջազգային ասպարեզում ընկավ Վրաստանի հեղինակությունը, որպես վստահելի ու կանխատեսելի գործընկեր։ Եվ վերջապես, 2007 թ-ից սկսած, երբ բռնի կեպով ցրվեցին բողոքի ցույցերը եւ փակվեց «Իմեդի» անկախ հեռուստաընկերությունը, Սահակաշվիլու լեգիտիմությանը մեծ հարված հասցվեց։ Իսկ 2008 թ-ի խայտառակ ընտրություններից հետո այդ լեգիտիմությունից բան չմնաց։ Նման իրադարձությունները կարելի է էլի թվարկել, սակայն սա էլ բավական է, որ եզրակացվի, թե որքան խոցելի է Վրաստանն այսօր, քան մի երկու տարի առաջ։

Իսկ ի՞նչ փոխվեց աշխարհում։

Օգոստոսյան պատերազմի առնչությամբ միջազգային քաղաքականության մեջ ձեւավորվեց, կարելի է ասել, համարժեք դիրքորոշում։ Այն է՝ Վրաստանի անպատասխանատու քայլերը հանգեցրին Ռուսաստանի անհամարժեք պատասխանին։ Ի դեպ այս հարցի շուրջ ստեղծված Եվրամիության հանձնաժողովըպետք է իր եզրակացության մասին զեկույցը ներկայացներ օգոստոսի 1-ի նստաշրջանում, սակայն անհայտ պատճառներով զեկույցն հետաձգվել է եւ երկու ամիս։ Մերժելով բռնությունը, որպես ցանկացած վիճելի հարցի լուծման միջոց, պետք է նշեմ, որ ըստ իս, միերկրի ներխուժումը հարեւան երկրի տարածք միջազգային անվտանգության տեսանկյունից իր մեջ ավելի մեծ վտանգ է պարունակում, քան վերջինիս պայքարը հետ բերելու իրենից անջատված սուբյեկտին։ Թեպետ այս հանգամանքը ամենեւին էլ չի արդարացում բռնության կիրառումը։

Այդ պատճառով է հենց Ռոսաստանի գործողությունների նկատմամբ Արևմուտքի տագնապը դարձել առավել մասշտաբային, քան Սահակաշվիլու անխոհեմության պատճառով առաջացած անհանգստությունը։ Սակայն կյանքն իրենն է թելադրում. ԱՄՆ նոր վարչակազմը ձեռնամուխ է եղել Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների «վերսկսմանը», վերականգնվել է երկխոսությունը ՆԱՏՕ-Ռուսաստան շրջանակներում, ՌԴ-ին չվտարեցին G-8-ից և այլն։ Թեպետ փոխնախագահ Բայդենի Վրաստան (և Ուկրաինա) կատարած այցը ցույց տվեց, որ ամերիկացիները մտադիր չեն իրենց դաշնակիցներին թողնել բախտի քմահաճույքին, պարզ է և այն, որ փոքր երկրների շահերը որոշիչ չեն գլոբալ քաղաքականության մեջ։ Դա դաժան դաս է նման բոլոր երկրների համար։

Ի՞նչ տվեց օգոստոսյան պատերազմը Հայաստանին ու Ադրբեջանին։ Ինչպե՞ս այն ազդեց ՌԴ դիրքորոշման ու Անդրկովկասի իրավիճակի վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի տեսանկյունից։

Չեմ կարծում, որ օգոստոսյան պատերազմը կա՛մ Հայաստանին, կա՛մ Ադրբեջանին քաղաքական որևէ դիվիդենդներ է տվել. Ավելի շուտ՝ ընդհակառակը։ Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի (այդ թվում՝ ռազմական) որակյալ ամրապնդումը Երևանին ու Բաքվին ստիպում է առավել շրջահայաց լինել Մոսկվայի հարցում, քան նախկինում էր։ Մեդվեդև-Պուտին տանդեմը նոր եռանդով է ձգտում հաստատել իր գերակայությունը Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերում. պատահական չէ, որ հենց Մոսկվայում պաշտոնական մակարդակով հնչեցվեցին այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները»։ Թե ո՞ւմ շահերին Ռուսաստանը գլխավոր տեղ կհատկացնի այդ գործընթացում՝ արդեն ոչ ոքի համար չպետք է գաղտնիք հանդիսանա։ Ստեղծված իրավիճակում ստիպված ենք կրկին զղջալ այն բանի համար, որ Հարավային Կովկասի երեք հանրապետությունները շարունակում են գործել խեցգետնի, կարապի ու գայլաձկան սկզբունքով, թեպետ օբյեկտիվ հանգամանքների բերումով Վրաստանի ու Ադրբեջանի փոխհարաբերություններում առկա են բավական շատ համընկնող շահեր (Հայաստանի հետ մոտիկությունն այլ տեսակի է)։ Սակայն չէ՞ որ չի կարելի նախագահ Ալիևից պահանջել, որպեսզի գործընկերային զգացմունքներից դրդված իրեն նետի անդունդը՝ Սահակաշվիլու հետևից։

ԱՄՆ-ը հանդես է եկել հայ-թուրքական սահմանը բացելու նախաձեռնությամբ։ Ինչպե՞ս եք կարծում, տեղի կունենա՞ արդյոք հայ-թուրքական հաշտեցում։ Ի՞նչ Վրաստանը ձեռք կբերի և ի՞նչ կկորցնի այդ դեպքում։

Հայ-թուրքական սահմանի բացումը ճեղքում կլիներ ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև ընդհանուր առմամբ, ողջ տարածաշրջանի համար։ Կարելի է, իհարկե, հաշվել, թե որքանով կկրճատվեն իր տարածքով բեռների տարանցումից ստացված Վրաստանի եկամուտները, սակայն քաղաքական պլյուսներն այստեղ այնքան ծանրակշիռ են մինուսներից, որ հաշվել, ըստ իս, պետք չէ. առավել կարևոր է տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը։ Այդ հարցը, սակայն, այնքան է ծանրաբեռնված մի շարք խորքային խնդիրներով (Ցեղասպանության ճանաչում, ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը, Ռուսաստանի ու Իրանի հատուկ ուշադրությունը և այլն), որպեսզի արագ հաջողություն ակնկալենք «ֆուտբոլային դիվանագիտության» ճանապարհով։ Բացի այդ, ես այնպիսի զգացում ունեմ, որ հասարակական կարծիքը (հատկապես Հայաստանում ու Ադրբեջանում) որոշ չափով հետ է մնում քաղաքական նախաձեռնություններից։ Սակայն ինքնին փաստը՝ հարցը օրակարգում է՝ դրական է։

Այսօր որոշ փորձագետներ չեն բացառում Կովկասում նոր պատերազմի հնարավորությունը։ Որքանո՞վ եք դուք դա հնարավոր համարում։

Ռուս-վրացական նոր պատերազմի հավանականությունը համարում եմ նվազագույն։ Սակայն պետք է խոստովանեմ, որ ես այդ ոլորտի վատ գուշակ եմ. նախորդ տարվա ամռանը նույնպես ես պատերազմը քիչ հավանական էի համարում, սակայն այն տեղի ունեցավ։ Իմ դժբախտությունն (կամ բախտավորությունը) այն է, որ ես ի զորու չեմ հասկանալու պարոնայք Սահակաշվիլու, Պուտինի ու Մեդվեդևի և նրանց մարտիկների տրամաբանությունը, մտածելակերպը, առաջնահերթությունները։ Ավելացնեմ միայն, որ եթե աշխարհը կրկին «աչքաթող անի» ռուս-վրացական պատերազմը (արդեն իսկ 21-րդ դարում), ապա գրոշի արժեք չունեն միջազգային բոլոր կազմակերպությունները, խորհուրդները, դաշինքներն ու այլոք։ Ինձ համար մինչ այժմ անպատասխան է մնում այն հարցը, թե ինչո՞ւ նախագահ Սարկոզիի Փարիզ-Մոսկվա-Թբիլիսի երթուղով մաքոքային տեղաշարժերը տեղ գտան 2008 թվականի օգոստոսի 12-ին (այսինքն՝ պոստֆակտում), այլ ոչ թե, ասենք, օգոստոսի 2-ին (այսինքն՝ մինչ առճակատումը), երբ դեռևս կարելի էր կանխել իրադարձությունների աղետալի զարգացումը…

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ