News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ինչո՞ւ է իշխանությունը համառորեն փորձում ԲՀԿ-ին մտցնել կոալիցիա, իսկ ԲՀԿ-ն ամբողջ ուժով դիմադրում՝ հայտարարելով, թե օրակարգում նման հարց չկա։ Ինչո՞ւ իշխանությունը ԲՀԿ-ի հետ չի վարվում այնպես, ինչպես վարվել է սովորաբար իր ընդդիմախոսների նկատմամբ։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ում ունեզրկմամբ իշխանությունը զբաղվեց նրա քաղաքական գործունեության արշաույսին, ԲՀԿ-ի նկատմամբ դրսեւորվող բարյացակամ վերաբերմունքին այսպիսի բացատրություն է տալիս. «Մաքսային միության գծով ՀՀ իշխանության գործընկերները ցանկանում են մեր երկրում ունենալ իրենց կողմից վերահսկելի իշխանություն եւ ընդդիմություն։ Այդ պատճառով նրանք թույլ չեն տալիս, որ Սերժ Սարգսյանն անցնի սահմանը եւ վերացնի իրենց գործընկեր ընդդիմությանը։ Մյուս պատճառը կարող է լինել իշխանության եւ ԲՀԿ-ի միջեւ ոչ հրապարակային համաձայնությունը։ Այդ համաձայնությունն ուղղված է  քաղաքական դաշտն իրենցով լցնելուն եւ մյուսների գործունեությունը խոչընդոտելուն»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում


Տպել
Ամենաշատ