News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Վարչապետ նշանակելուց հետո Սերժ Սարգսյանը հորդորել է Հովիկ Աբրահամյանն կադրեր ընտրելիս չառաջնորդվել քավոր-սանիկական սկզբունքներով։ Իհարկե, այս պահանջը տեղին է, եթե նկատի չունենանք մեր իրականությունը, սակայն այն զավեշտի է հասնում, երբ դիտարկում ես հայկական էլիտան։

Հայաստանյան «վերեւներում» բոլորը բոլորի կամ սանիկն են, կամ քավորը, կամ խնամին, կամ բարեկամը։ Հիմա Հովիկ Աբրահամյանը որտեղի՞ց գտնի իր կադրերին, չլինի՞ շարքային քաղաքացիներին պիտի կառավարման ոլորտը վստահի։
Եթե ասածը վերաբերում է ոչ իշխանական ուժերին պաշտոններ տալուն, այստեղ էլ խոցելի է նոր վարչապետը, քանի որ վերջիններիս հետ ոչ միայն ԽԾԲ-ական կապեր ունի, այլեւ տարբեր ժամանակներում բազմատեսակ գործարքների մեջ է եղել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ