News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն դիմադրության ժողովրդական շարժում ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես եկել, որը պատրաստ է գլխավորել: Այս մասին նա հայտարարել է ICTV հեռուստաալիքի «Խոսքի ազատություն» հաղորդման եթերում:

«Ես պատրաստ եմ բառացիորեն այս րոպեից անել ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի աջակցեմ դիմադրության ժողովրդական շարժմանը: Շարժումը պետք է ստեղծվի այն մարդկանցից, որոնք կամավոր պատրաստ են պաշտպանել Ուկրաինան»,-հայտարարել է Տիմոշենկոն: Նրա խոսքով՝ այդ շարժման կազմում պետք է ընդգրկվեն զինվորականներ, որոնք ռազմական գործողությունների մասնակցելու փորձ ունեն, նախկին հատուկջոկատայիններ, մարդիկ, որոնք ծանոթ են ռազմական հայեցակարգի ռազմավավարությանը:

Տիմոշենկոն նշել է, որ արդեն երկուշաբթիից սկսում է գործել շարժման շտաբը: Ապրիլի 15-ի առավոտյան այդ շտաբը նիստ կանի, որտեղ կպլանավորի իր բոլոր քայլերը:

Տիմոշենկո. Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի արեւելքում չհայտարարված ագրեսիա են

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ