News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի արեւելքում չհայտարարված ագրեսիա է: Այդ մասին հայտարարել է «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն, հաղորդում է «Censor.NET»-ը՝ վկայակոչելով «Ուկրինֆորմին»:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում, ցավոք, չհայտարարված պատերազմ է, որը դե ֆակտո մղվում է Ռուսաստանի կողմից ընդդեմ Ուկրաինայի»,- հայտարարել է նա: Նա հավելել է, որ սա չհասկանալը կարող է հանգեցնել շատ թույլ գործիքների ընտրության եւ որպես արդյունք՝ տարածքների կորստի: Տիմոշենկոն նշել է, որ դիվանագիտական աշխարհի առաջնորդները պետք է «վերանայեն, թե ինչ է նախաձեռնում Ռուսաստանը»: Մոսկվայի հետ պետք է խոսել բացառապես ուժի լեզվով,  հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ