News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այսօր՝ ապրիլի 15-ին, կքննարկի Ուկրաինայում մարդու իրավունքների վիճակի մասին զեկույցը: Դրանից առաջ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ուկրաինական քաղաքներ եւ նախատեսում են ամփոփել իրենց այցի արդյունքները:

Փաստաթուղթը ՄԱԿ-ի ԱԽ-ում կներկայացնի կառույցի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովոիչը, որն այցելել է Կիեւ, Խարկով, Լվով, Սեւաստոպոլ եւ Սիմֆերոպոլ:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ղրիմում չի նկատել ռուսալեզու բնակչության իրավունքների խախտումներ, իսկ թերակղզին Ռուսաստանին միակցելու հարցով հանրաքվեն համարել է կեղծված, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ