News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը խոստացել է, որ իր երկիրը նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի արեւելքում անկարգություններ հրահրելու համար:

Ըստ նրա՝ ներկայումս խաղաղությունն ու կայունությունը  առավել մեծ սպառնալիքի տակ են, քան «սառը պատերազմին» հաջորդած որեւէ այլ ժամանակահատվածում, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոն:

Կանադան կդիմի հավելյալ քայլերի՝ Ռուսաստանին քաղաքականապես եւ տնտեսապես էլ ավելի մեկուսացնելու համար, հայտնել է Հարփերը:

Կանադայի արտգործնախարար Ջոն Բրեդն էլ իր հերթին ռուսամետ մարտիկներին անվանել է ավազակներ, որոնք Ուկրաինա են մտել ռուսական սահմանից:

Ըստ նրա՝ տագնապալի զուգահեռներ կան Արեւելյան Ուկրաինայի եւ Ղրիմի բռնակցումից առաջ կատարված դեպքերի միջեւ:

Նախարարը հայտնել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Լատվիա եւ Էստոնիա՝ քննարկելու Ուկրաինայում իրադրության սրացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ