News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Պակ Գըն Հե-ն խոստացել է ազգային հետախուզական ծառայության կառույցներում բարեփոխումներ իրականացնել այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացվել Հյուսիսային Կորեայի մի փախստական քաղաքացու լրտեսության մեջ մեղադրելու նպատակով գործակալների կողմից ապացույցների կեղծման վերաբերյալ:

Հետախուզական ծառայության փոխնախագահներից մեկը պաշտոնապես ներողություն է խնդրել սկանդալի համար: Նախորդ օրը հրաժարական էր տվել նրա տեղակալը:

Երեք գործակալներ ապացույցների, այդ թվում նաեւ` Չինաստանի հետ սահմանային վերահսկողության արձանագրությունների կեղծման մեջ են մեղադրվել:

Կեղծված փաստերի օգնությամբ հետախույզները լրտեսության գործունեության մեջ են մեղադրել ԿԺԴՀ քաղաքային վարչության մի նախկին աշխատակցի, որ Հարավային Կորեա էր փախել 2004թ, Agence France-Presse-ին վկայակոչելով հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ