News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Քաղաքական եւ գործընկերության կոմիտե + Հայաստան ձեւաչափով հանդիպմանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Պաշտպանության նախարարությունից:

Հանդիպումը նախագահում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման հարցերով փոխտեղակալ Ջոնաթան Փերիշը: Հանդիպման ընթացքում Դաշինքի անդամ եւ գործընկեր երկրների ներկայացուցիչներին Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքն  ու հեռանկարները, քննարկվել են եւ համաձայնեցվել Պլանավորման եւ վերանայման գործընթացի շրջանակներում Հայաստանի 2014թ. Գործընկերության նպատակները: Բարձր է գնահատվել Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին, պաշտպանական կրթության, կառավարման, թափանցիկության ընդլայնման, զինված ուժերում մարդու իրավունքների եւ բարեվարքության ամրապնդման, ժողովրդավարական վերահսկողության եւ այլ բնագավառներում արձանագրված առաջընթացը, կարեւորվել է պաշտպանական բարեփոխումների բնագավառում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակականության ապահովումը:

Նույն օրը հանդիպում է տեղի ունեցել  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական եւ անվտանգության հարցերով տեղակալ, դեսպան Ստամատոպուլոսի հետ: Փոխանակվել ենն կարծիքներ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հեռանկարների, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ