News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ազգային գվարդիայի` Մայդանի Ինքնապաշտպանության կամավորներից ձեւավորված առաջին գումարտակը հակամարտության առաջապահ գիծ է մեկնել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է թողել Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին:

«Ազգային գվարդիայի` Մայդանի Ինքնապաշտպանության կամավորներից ձեւավորված առաջին գումարտակը հակամարտության առաջապահ գիծ է մեկնել: Մարտիկների մարտնչելու ոգին եւ Ուկրաինան պաշտպանելու պատրաստակամությունը բարձր է: Այնտեղ, որտեղ նրանք են գնում, հեշտ չի լինելու: Ինքս գիտեմ` բոլորովին վերջերս եմ վերադարձել Լուգանսկից, որտեղ մի ամբողջ շաբաթ եմ անցկացրել: Բայց համոզված եմ, որ հաղթելու ենք, քանի որ մեզ հետ են Աստված եւ Ուկրաինան»,-ՈՒՆՆ վկայակոչմամբ, գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայդանի Ինքնապաշտպանության ներկայացուցիչներից Ազգային գվարդիայի երկու գումարտակ էր ձեւավորվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ