News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն ապրիլի 18-ին, բողոքի ակցիա է անցկացնելու ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից

«ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաեւ Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: Այսօր, երբ Սահմանադրությունն ու սահմանադրական դատարանի որոշումը կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջը եւ կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը:

Այսպիսով՝ ապրիլի 18-ին՝ ուրբաթ օրը՝ ժամը 19:30-ին, հավաքվում ենք նախագահի նստավայրի դիմաց»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ ապրիլի 18-ի կայանալիք միջոցառման մասին թիմը հայտարարել էր ապրիլի 12-ին, սակայն չէր նշել, թե կոնկրետ որտեղ եւ ինչ է լինելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ