News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ապրիլի 17-ին Լիբիայի մայրաքաղաքում թունիսցի դիվանագետ առեւանգած գրոհայինները նրա ազատ արձակման դիմաց պահանջել են Թունիսի բանտերից ազատ արձակել մի խումբ իսլամիստների: Այս մասին հայտարարել է Թունիսի արտաքին գերատեսչության ղեկավար Մոնժի Խամդին:

«Մեզ հաջողվել է ճշտել առեւանգիչների ինքնությունը»,- Reuters գործակալության վկայակոչմամբ, հայտարարել է նախարարը: Խամդիի խոսքերով, գրոհայինները նույն այն խմբավորումն են ներկայացնում, որի ահաբեկիչ անդամներից մի քանիսը երկրի անվտանգության ուժերի վրա հարձակում գործելու կասկածանքով ձերբակալվել էին դեռեւս երեք տարի առաջ` Ռուխիա քաղաքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ԱԳՆ ղեկավարը նաեւ տեղեկացրել է, որ Թունիսը քննարկում է Լիբիայի տարածքում իր դիվանագիտական առաքելության անձնակազմի թվաքանակը կրճատելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ