News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Մոսկվայում «Դետեկտիվեֆեստ» միջազգային փառատոնում Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչները հաղթող են ճանաչվել: Ապրիլի 16-ից 20-ը ՌԴ մայրաքաղաքում անցկացվում է դետեկտիվ ֆիլմերի եւ իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային 16-րդ փառատոնը։

Հեղինակավոր փառատոնի աշխատանքներին մասնակցում է նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը, որը ներկայացված էր «Կեղտոտ փողեր» անվանակարգում:

Քիչ առաջ Մոսկվայից տեղեկություն է ստացվել, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ներկայացրած աշխատանքը «Կեղտոտ փողեր» անվանակարգում, որի մասնակիցների թվում էին ոչ միայն Ռուսաստանի, այլեւ 4 տասնյակից ավելի երկրների մի շարք հեռուստաընկերություններ, ճանաչվել է հաղթող` նվաճելով դիպլոմն ու գավաթը:

Այս հաղթանակը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության հերթական եւ կարեւորագույն ձեռքբերումներից Էր, ինչպես ստեղծագործական հաջողության ու նվաճման, այնպես Էլ գաղափարախոսական եւ քարոզչական աշխատանքների առումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ