Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը աշխատանքից ազատել է Ուկրաինայի անվտանգության ծառայության Կիրովոգրադի մարզային վարչության պետին: Այս մասին հաղորդում է երկրի նախագահի պաշտոնակատարի պաշտոնական կայքը:
«Ուկրաինայի Սահմանադրության 106-րդ հոդվածի 1-ին մասին 17-րդ կետի եւ 112-րդ հոդվածի համաձայն որոշում եմ՝ Ալեքսանդր Սեդլնիկովին ազատել Ուկրաինայի անվտանգության ծառայության Կիրովոգրադի մարզային վարչության պետի պաշտոնից»,-ասված է հրամանգրում, հաղորդում է ЛІГАБізнесІнформ-ը:
Մել այլ հրամանագրով Տուրչինովը Սերգեյ Շուլգային նշանակել է այդ պաշտոնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տուրչինովը փոխել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության Լուգանսկի, Խարկովի եւ Դնեպրոպետրովսկի մարզերի վարչությունների պետերին: