News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման ինքն իր դերում է հանդես եկել «Նեշվիլ»: Այդ մասին հաղորդել է «ABC» հեռուստաալիքը, որը ամերիկյան նախագահի տիկնոջ մասնակցությամբ դրվագը կցուցադրի մայիսի 7-ին:

Սերիալը պատմում է Նեշվիլ քաղաքի մասին, որտեղ կենտրոնացված է քանթրի երաժշտությունը: Գլխավոր դերակատար Ռեյնա Ջեյմսը քանթրիի լեգենդ է, ով սկսել է զիջել դիրքերը եւ կորցնել հռչակը: Համաձայնելով պրոդյուսերների հետ՝ Ռեյնան շրջագայությունների է մեկնել, սակայն նրա հետ միասին մեկնում է անտաղանդ ինքնակոչ Ջուլիետա Բարնսին: Շրջագայությանը զուգահեռ նախընտրական քարոզարշավ է, որին մասնակցում է Ռեյնայի հայրը՝ Լամար Հեմփթոնը:

Սերիալի հեղինակները Միշել Օբամային կներկայացնեն բարեգործական համերգի նախապատրաստման ընթացքում Ֆորթ Քեմբել ռազմաբազայում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ նախկինում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կինը հանդես է եկել «Զբոսայգիներ եւ հանգստյան գոտիներ» սերիալում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ